Ստրուկներն ազատ են արդեն 151 տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հունիսի 19-ն է, տարվա 170-րդ (171-րդ նահանջ տարիներում) օրն է։

Հենց այսօր է նշվում ստրուկների ազատագրման օրը ԱՄՆ-ում (1863 թ.):

ԱՄՆ-ի սևամորթների պատմությունը շատ դառն է: Պետք է ասել, որ այդ երկրում ապրող յուրաքանչյուր սևամորթ արմատներով Աֆրիկա մայրցամաքից է: Սևամորթների նախնիները վաղ ժամանակներում ամերիկացիների կողմից գողացվեցին Աֆրիկայից և, անմարդկային պայմաններում տեղափոխվելով Ամերիկա, պահվեցին` որպես ստրուկներ:

Նրանց մեղքը միայն իրենց մաշկի գույնն էր, որի համար մշտապես նվաստանում էին: Հենց այն պատճառով, հանգիստը սևրամորթների համար դարձավ երազանք:

Տեղեկացնենք, որ ստրուկների ազատագրման հռչակագրի փրկված օրինակներից մեկը, որը ստորագրել էր Աբրահամ Լինքոլնը, Նյու Յորքում աճուրդի ժամանակ վաճառվել է 2.1 միլիոն դոլարով: Հազվագյուտ պատմական փաստաթղթի նոր սեփականատերը Դևիդ Ռուբինշտեյնն է` աշխարհի ամենախոշոր ներդրումային ֆոնդերից մեկի` «Քարլայլ Գրուպի» գործադիր տնօրենը:

ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը ստրկության վերացման օրենքն ընդունել է 1862 թվականի հունիսի 19-ին, իսկ 1863 թվականի հունվարի մեկին հրապարակել է Ստրուկներին ազատագրելու հռչակագիրը:

Այնուամենայնիվ, փաստաթուղթն անհրաժեշտ ազդեցությունը չի ունեցել անգամ մինչև ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ավարտը:

Ընդհանուր առմամբ Աբրահամ Լինքոլնը ստորագրել է հռչակագրի 48 օրինակ, որոնցից պահպանվել է կեսից քիչը։




Լրահոս