Հովիկ Աբրահամյանը նորովի է կահավորում իր տարածքը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո կառավարության աշխատակազմի գնումների ցանկում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ ինչպես երեւում է, վերջինս, հավանաբար, ցանկանում է նորովի կահավորել իր տարածքը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության աշխատակազմը նախատեսել է գնել 1 մլն 650 եւ 24մլն 77 հազար դրամ արժողության կահույքներ, 1 մլն 160 հազար դրամի` 20 հատ ղեկավարի բազկաթոռ,  վարագույրներ՝ 95 հազար դրամի, 4 սառնարան` յուրաքանչյուրը  484 հզ դրամ արժողության,  եւ այսպես շարունակ:  Ի դեպ, 24  մլն դրամ արժողության կահույքը կառավարությունը ցանկացել է ձեռք բերել Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո, այնինչ՝ Տիգրան Սարգսյանի օրոք նախատեսված է եղել գնել միայն 1.6 մլն դրամ արժողության կահույք:

Կարելի է ենթադրել, որ 24 մլն դրամ արժողության կահույքը ձեռք է բերվում կա՛մ անձամբ Հովիկ Աբրահամյանի, կա՛մ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի համար»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     




Լրահոս