ԲՀԿ-ն նորից արջի ծառայություն մատուցեց քառյակին․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ն երեկ հերթական անգամ արջի ծառայություն մատուցեց քառյակին, որն ամեն կերպ փորձում էր տապալել ԱԺ արտահերթ նիստը, քանի որ կառավարությունն օրակարգ էր մտցրել նախագծեր, որոնք, հակառակ կանոնակարգի, ընդդիմադիրներին չէին ներկայացվել։

Քվորումի խնդիր ունեցող եւ ցնցումների մեջ հայտնված  ՀՀԿ-ականներին վճռական օգնության հասան ԲՀԿ-ական պատգամավորները, որոնց շնորհիվ միայն հաստատվեց ԱԺ արտահերթ նիստի կանոնակարգը։

ՀԱԿ-ի պահանջած 20 րոպե ընդմիջումից հետո կառավարության ներկայացրած օրակարգը հաստատվեց 66 ձայնով, որոնցից երկուսը ԲՀԿ-ական պատգամավորներ Բազմասեր Առաքելյանն ու Միքայել Մելքումյանն էին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս