Բայդենը Պորոշենկոյին խոստացել է պատժել Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում խոստացել է էլ ավելի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:

Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգներն իր գործընկերների հետ աշխատում է, որպեսզի Ռուսաստանը վճարի Ուկրաինայի հարավ-արևելքում իր իրականացրածին համարժեք:

Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը հայտնել է, որ Պորոշենկոն և Բայդենը քննարկել են Կիևի խաղաղ կարգավորման ծրագրի իրականացումը: Բայդենը ցավակցություն է հայտնել ուժային օպերացիայի իրականացման ժամանակ ուկրաինական զինվորականների զոհվելու կապակցությամբ:




Լրահոս