Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 18-ին, ժամը 21.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14 կմ-ում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Գ. Զաքարյանին պատկանող «Օպել» մակնիշի 30 ՏԼ 840 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.38-ին, մարվել՝ 21.52-ին: