ԱԱ-2014. Սուարեսի դուբլն ու Ուրուգվայի հաղթանակը (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի հավաքականն այսօր ֆուտբոլի 2014թ. աշխահի առաջնության շրջանակներում մրցում էր ուրուգվայցիների հետ: Առաջին խաղակեսից հետո Անգլիան պարտվում էր նվազագույն հաշվով: Առաջին գոլը 39-րդ րոպեին խփել էր  հարձակվող Լուիս Սուարեսը:

Առաջին խաղակեսում ավելի վտանգավոր էին գրոհում ուրուգվայցիները, իսկ տարածքային առավելություն` Անգլիան: Երկրորդ խաղակեսում անգլիացիները մեծացրեցին ճնշումը և Ուեյն Ռունին խփեց իր առաջին գոլն ու հավասարեցրեց հաշիվը: Սակայն 85-րդ րոպեին Սուարեսն իր հաշվին դուբլ գրանցեց և առաջ մղեց իր թիմին:

Այս հաղթանակը Ուրուգվայի հավաքականի համար միայն հույսեր է արթնացնում, սակայն Անգլիայի համար առաջնությունն արդեն ավարտված է:

ԱԱ-2014, D խումբ, երկրորդ տուր` 

Ուրուգվայ-Անգլիա` 2:1

Լուիս Սուարես, 39, 85- Ռունի, 75




Լրահոս