«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում, Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, կառավարությունը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունն անցկացնում են փակ հավաք:
Այս հանդիպումն իր ֆորմատի մեջ աննախադեպ է, քանի որ հանրապետության նախագահը կուսակցապաշտոնեական այսպիսի հավաք միայն Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակում է անցկացրել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հավաքի գլխավոր նպատակը ՀՀԿ-ի ներսում տիրող խուճապային, անկումային տրամադրությունների ցրումն է, եւ հավաստիացումը, որ ինքը վերահսկում է երկրում ընթացող բոլոր գործընթացները, եւ ՀՀԿ-ականներն ամենեւին կարիք չունեն տարբեր անկյուններում իրենց նոր հովանավորներ փնտրել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հրահանգելու է բոլորին, որպեսզի կառավարությունը եւ ԱԺ-ն աշխատեն հաշտ ու համերաշխ, առանց ներկուսակցական ինտրիգների աշխատեն: Վերջում նախատեսվում է աննախադեպ ճոխ ֆուրշետ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: