Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորման մարտական դիրքերում. հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով, նախարարը այցելել է մարտական հենակետեր, հետեւել դիրքերի մարտավարական բնագծի եւ կահավորման առումով բարելավման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:
Զորամիավորման ստորաբաժանումները դիրքերի զգալի մասում մարտական հերթապահություն եւ ինժեներական բարելավման աշխատանքներ իրականացնում են ծովի մակերեւույթից ավելի քան 3.000 մ բարձրության վրա: Սպայական անձնակազմի հետ քննարկման ժամանակ Սեյրան Օհանյանը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ: