Նախախորհրարանի պատվերով «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունը ս.թ. հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացրել է սոցիոլոգիական հարցումներ:
Հարցումներին մասնակցել են 2000 մարդ (Երևանում՝ 1500, Գյումրիում՝ 200, Վանաձորում՝ 200 և Կապանում՝ 100) ըստ հետևյալ սեռատարիքային խմբերի. կանայք՝ 60 %, տղամարդիկ՝ 40 %, 18-35 տարեկաններ՝ 30 %, 36-60 տարեկաններ՝ 40 %, 61 և բարձր տարիքի՝ 30%:
Հարցումների մասնակիցների 80 % -ը բացասաբար է վերաբերում Սերժ Սարգսյանի՝ Արցախը Հայաստանում չպատկերացնելու մասին հայտարարությանը, 68 % – ը համարում է, որ նրա վարած արտաքին քաղաքականության պատճառով առաջանում է Արցախը կորցնելու վտանգ և 80 % – ը պատրաստ է հանուն Արցախի ոտքի կանգնելու Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախմբին հեռացնելու համար:
Նախախորհրդարանի քարտուղարություն