Աստղադիտակի տեղադրման համար պայթեցրել են սարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չիլիում աշխարհում խոշորագույն օպտիկական և ինֆրակարմիր աստղադիտակի կառուցման համար պայթեցվել է լեռան 3 հազար մետր բարձրություն ունեցող գագաթը, հայտնում է BBC-ին:

«Եվրոպական առավել մեծ չափի աստղադիտակի» (E-ELT) տեղադրման համար ուղղահայաց մակերես ստեղծելու նպատակով անհրաժեշտ է եղել ազատվել միլիոն տոննա ապառաժից:

Աստղադիտակի գլխավոր բաղկացուցիչն է ֆուտբոլի դաշտի կեսի չափ հայելին, որի միջոցով գիտնականները կարող են տիեզերքի խորքերն ավելի հեռուն ներթափանցել:

Պայթունն իրականացվել է Չիլիի հյուսիսում գտնվող Սյերրո Արմազոնես սարի գագաթին: Հարավային եվրոպական աստղադիտարանը իրականացրել է պայթյունի ուղիղ հեռարձակումը:

Սպասվում է, որ աստղադիտակի կառուցումը կտևի 10 տարի: E-ELT-ը կտեղակայվի Ատակամա անապատում: Տեղն ընտրված է գերիշխող եղանակային պայմանների պատճառով: Տարվա մեծ մասում այստեղ երկինքը պարզ է:




Լրահոս