«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոնն ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով 2013 թվականի դեկտեմբերին լուրջ վնասվածք ստանալուց և մոտ 6 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո օրերս արթնացել էր մահաքնից, ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա. գրում է  20minuten շվեցարական պարբերականը՝ հղում անելով Ցյուրիխի հիվանդանոցներից մեկի նեյրովիրաբույժ Էրիխ Ռիդերին:

«Շումախերը ողջ կյանքում հաշմանդամ կմնա և ստիպված կլինի ապրել ուրիշների օգնությամբ: Կուզեի սխալված լինել, բայց նա գործնականում շանսեր չունի, այդպիսի վնասվածքներն անհետք անցնել չեն կարող: Շումին կես տարի պառկել է հիվանդանոցում, նրա մկանները լրջորեն վնասված են:

Գիտեմ՝ ինչ եմ ասում, քանի որ տեսել եմ այդ ամենի միջով անցած այլ հիվանդների»,-բժշկի խոսքերն է մեջբերել պարբերականը:

Հիշեցնենք, որ Միխայել Շումախերը կոմայի մեջ էր ընկել 2013թ. վերջին՝ ֆրանսիական Ալպերում դժբախտ պատահարից հետո, երբ վայր էր ընկել դահուկներով սահելիս: Դրանից հետո նա գիտակցության չէր եկել և մի քանի անգամ ենթարկվել էր վիրահատության: 




Լրահոս