ԳԻՇԵՐԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ Մաշտոցի այգում շարունակվում է բնապահպանական կազմակերպությունների բողոքի ակցիան կառուցվող առեւտրի տաղավարների դեմ:  Երեկ ակցիային էին միացել շատ հայտնի մարդիկ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, դերասաններ Հովհաննես Ազոյանը (Հովո), Հայկ Մարությանը (Հայկո), երգիչ Արամոն եւ էլի շատերը: Այդ ամբողջ ընթացքում Երեւանի  փոխոստիկանապետը՝ Ռոբերտ Մելքոնյանը, համոզում էր ցուցարարներին, որպեսզի նրանք ազատեին ուրիշի սեփականություն հանդիսացող տարածքը, բայց նրանք պնդում էին, որ դա հանրային տարածք է, եւ իրենք չեն լքելու այն: Այնուհետեւ նրանք քսան րոպե տվեցին` հայտարարելով, որ եթե չհեռանան, դա կանեն ուժով, ինչը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ: Ցուցարարները, տաղավարների ներսում կանգնած, երգում էին հայրենասիրական երգեր եւ միաժամանակ վանկարկում՝ «ո՞վ է սրանց տերը, դրանց տիրու մերը»: Երեկոյան բնապահպանները որոշեցին մի գիշերով այգու պահպանությունը հանձնել հայրենի ոստիկանությանը, իսկ արդեն գիշերը  տեղեկացանք, որ ոստիկանների «թիկունքում» շինարարները շարունակում են աշխատել՝ ձգտելով ավարտել սկսված գործը:




Լրահոս