024 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մարտունու տարածաշրջանը իր գյուղերով, այս ընտրություններում սպասվում է թեժ ընտրապայքար: Գործող պատգամավորը ՀՀԿ-ակսւն Հակոբ Հակոբյանն է, որը կրկին առաջադրվելու է: “”ԲԱՄՈ”” ընկերության հայտնի սեփականատեր եղբայրներից մեկը ևս, ամենայն հավանականությամբ` Բորիս Մուրադյանը, ըստ թերթի տեղեկությունների, ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել այս ընտրատարածքում: Ինչպես նշում են տեղի թերթի աղբյուրները, վերջինս, իր և եղբայրների ֆինանսական կարողություններն աչքի առաջ ունենալով, շատ լուրջ է տրամադրված, բայց իշխանությունը, տվյալ պարագայում ՀՀԿ-ն, աներեր է` խորհրդարանում կրկին լինելու է Հակոբ Հակոբյանը: Ի դեպ, նախորդ ընտրություններում “”ԲԱՄՈ”” եղբայրների ֆինանսական “”ջանքերի”” գնով ու ԲՀԿ-ի համամասնական ցուցակով Աժ գործուղվեց նրանց փեսան Վահագն Մախսուդյանը: Հետաքրքիր է, ինչո՞ւ այս անգամ էլ գործարար եղբայրները նույն կուսակցության “”օգնությանը”” չեն դիմում: “”Նաջարյանը փոշմանել ա՞””:
Իրատես de facto. “”ԲԱՄՈ””-ից էլ կառաջադրվեն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ