ԱԱ-2014. Ֆրանսիան ջախջախեց շվեյցարիացիներին (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում  այսօր հանդիպել էին Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի հավաքականները: Հանդիպման արդեն 18-րդ րոպեին Ֆրանսիան երկու գնդակ էր խփել:  Ժիրուն հաշիվը բացեց 17-րդ րոպեին: Հենց հաջորդ գրոհի ժամանակ ժ Մատյուիդին կրկնապատկեց հաշիվը:

Առաջին խաղակեսը հարուստ էր գոլային պահերով թե Ֆրանսիայի, թե Շվեյցարիայի ընտրանու կողմից: 32-րդ րոպեին Շվեյցարիայի դարպասը նշանակվեց 11-մետրանոց հարված, սակայն Կարիմ Բենզեմայի հարվածից հետո Շվեյցարիայի դարպասապահը կարողացավ որսալ գնդակը: Սակայն արդեն 40-րդ րոպեին Վալբուենան հաշիվը դարձրեց 3:0: Այսպիսով` ֆրանսիացիներն ընդմիջման գնացին երեք գնդակի առավելությամբ:

Երկրորդ խաղակեսում ֆրանսիացիները զարգացրեցին իրենց հաջողությունը, խփեցին ևս երկու գնդակ:  67-րդ րոպեին աչքի ընկավ Բենզեման, իսկ 6 րոպե անց` Սիսսոկոն: Վերջին րոպեներին Շվեյցարիան կարողացավ խփել հեղինակության գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Ջեմաիլին: Րոպեներ անց Ժական խփում է նաև շվեյցարիացիների երկրորդ գոլը: Սակայն վերջին րոպեներից Ֆրանսիան խփեց 6-րդ գնդակը, սակայն մրցավարը չհաշվեց այն:

Այս հաղթանակից հետո Ֆրանսիան վեց միավորով գլխավորում է E խմբի մրցաշարային աղյուսակը և  գործնականում նվաճում 1/8 եզրափակչի ուղեգիր:

ԱԱ-2014. E խումբ, երկրորդ տուր

Շվեյցարիա – Ֆրանսիա՝ 2:5

Ջեմաիլի, 81 , Ջակա, 87- Ժիրու, 17, Մատյուիդի, 18, Վալբուեմա, 40, Բենզեմա, 67, Սիսսոկո, 73




Լրահոս