Ընդդիմադիր կին պատգամավորների դրամական միջոցները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի կին պատգամավորների հայտարարագրած ունեցվածքը: Երեկ մենք անդրադարձել էինք իշխանական մեծամասնությունը ներկայացնող կին պատգամավորներին: Այսօր կներկայացնենք ընդդիմության ներկայացուցիչներին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի հայտարարագրել ոչ մի շարժական կամ անշարժ գույք: Պատգամավորի դրամական միջոցները կազմում են հինգ միլիոն դրամ, իսկ նրա եկամուտը գոյացել է միայն աշխատավարձից:

Naira-Zohrabyan_1

 

Նրա կուսակից Էլինար Վարդանյանի դրամական միջոցներն այնքան էլ քիչ չեն: Ըստ հայտարարագրի` նա ունի 27 մլն դրամ և 18 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը:

elinar

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը , ըստ հայտարարագրի, դրամական միջոցներ չունի: Նրա եկամտի միակ աղբյուրը կրկին աշխատավարձն է եղել:

lyudmila

 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ունի 30 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը գոյացել է միայն աշխատավարձից:

bisharyan




Լրահոս