ՀՀԿ երիտասարդների համար կազմակերպել է ռուսաց լեզվի խորացված պարապմունքներ․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հունիսի 19-ից ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իր անդամների համար կազմակերպել է ռուսաց լեզվի խորացված դասընթացներ: Հատուկ նշվում է, որ պարապմունքների ժամանակ շեշտը դրվելու է խոսակցական ռուսերենի զարգացման վրա:

«ՉԻ» – Կենտրոնից իջեցված որոշումներն անշեղորեն կենսագործելն, իհարկե, սուրբ գործ է. ՀՀԿ կոմսոմոլը պարտավո՛ր է տիրապետել Եվրասիական պետության աշխատանքային լեզվին: Զարմանալի է միայն, որ ՀՀԿ երիտթևը նման մի դասընթաց էլ տաքսու վարորդների համար չի կազմակերպել: Չէ՞ որ վաղը-մյուս օրը Մոսկվայից կարող է նոր «ռևիզոր» գալ ու տաքսի նստել:

«Ռուս գործընկերների» հետ շփումների ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչները, որպես կանոն, չեն խոսում, միայն գլուխները կախ ուշադիր լսում են: Այնպես որ երիտհանրապետականներին ոչ թե խոսակցական, այլ լսակցական ռուսերենն է պետք: Որպեսզի լսածը հասկանան ու իմանան, թե երբ է պետք գլխով անել, երբ՝ ծափ տալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս