«168 ժամ» թերթը գրում է. «Հունիսի 19-ին տեղի են ունեցել Կիեւի հայ համայնքի ղեկավարի ընտրությունները, որոնց արդյունքում համայնքի ներկայացուցիչների ժողովին մասնակցող 400 պատվիրակներից 300-ը քվեարկել են հօգուտ Նորայր Գրիգորյանի, ում Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը մեր թղթակցի հետ զրույցում գնահատել է որպես «հայրենասեր եւ մեծ հարգանք վայելող գործիչ»։
Հարցին, որ իր հետ կապված բազմաթիվ բողոքներ կան, որոնց մասին հրապարակումներ են լինում նաեւ հայաստանյան մամուլում, Մանուկյանը պատասխանել է. «Ինձ համար ավելի հեշտ է պայքարել Ուկրաինայում գործող ադրբեջանական լոբբիստների հակահայկական գործունեության դեմ, քան Հայաստանի ադրբեջանական լրտեսական ցանցի։ Ադրբեջանցիներին իսկապես մտահոգում է իմ գործունեությունը Ուկրաինայում, եւ նրանք փորձում են ամեն կերպ վարկաբեկել ինձ, ցավոք այդ նպատակի համար կարողանալով օգտագործել որոշ մարդկանց, ովքեր Ուկրաինայում ներկայանում են որպես հայեր։ Սակայն մեզ հաջողվել է պարզել, որ նրանք, կեղծելով իրենց ազգանունները եւ ներկայանալով որպես հայ, կապվում են հայաստանյան լրատվամիջոցների հետ եւ փորձում են լարված մթնոլորտ ստեղծել դեսպանի եւ համայնքի միջեւ, որը նրանց բնականաբար չի հաջողվում»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։