«Քանի որ Սուրիկ Խաչատրյանը պատգամավոր չէ, վտանգ չեմ տեսնում»:
Մի քանի ամիս առաջ նույնպես Սուրիկ Խաչատրյանը պատգամավոր չէր, բայց եղավ անսպասելին, ինչն արդեն բոլորին է հայտնի: Իսկ ընդհանրապես վտանգը երբեք չեն տեսնում, այն միշտ չնախատեսված է վրա հասնում. դարանակալում է ու փաստի առաջ կանգնեցնում մարդկանց: Այդպես եղավ նաեւ «Մարիոթ» հյուրանոցում, երբ Սուրիկ Խաչատրյանը «գլխից հրեց» Սիլվային: Հետեւաբար, միայն պատգամավորները չէ, որ վտանգավոր են: Նույնպիսի վտանգ կարող են ներկայացնել նաեւ մարզպետերը ու մյուս բոլոր նմանատիպ պաշտոնյաները: Այնպես որ, պատգամավորի մանդատն առանձնապես «զորություն» չունի, գլխավորը հանրապետական լինելն է: