Ամենաշատ մատներ ունեցող մարդը կամ պարոն «24»-ը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս Գինեսի գրքում գրանցված Էրնանդես Գարիդոյին ծանոթներն անվանում են «Քսանչորս»:

Կուբայի Գուանտանամո նահանգի բնակիչը հայտնի է դարձել այն փաստի հետ կապված, որ յուրաքանչուր ձեռքին և ոտքին ունի լավ ձևավորված վեցական մատ:
Երբ նա լույս աշխարհ է եկել, մայրը տղայի վերջույթների վրա վեցական մատ է հայտնաբերել, մարմնի այլ մասերը համաչափ են եղել:

Ինքը ` Էրնանդեսը, բոլորովին չի ընկճվում: Անսովոր կազմվածքը միայն օգնում է նրան կյանքում: Տղան փող է աշխատում իր յուրահատուկ վարջույթներով արմավենու վրա մագլցելով և կոկոս հավաքելով:

«Հավելյալ մատներն իմ օրհնանքն են, դրանք ինձ փող վաստակելու հնարավորություն են տալիս», – ասում է Էրնանդես Գարիդոն:

Կուբացու բիզնեսներից է նաև զբոսաշրջիկների հետ լուսանկարվելը: Նա ամեն նկարից 10 դոլար է աշխատում այն դեպքում, երբ իր հարազատ Բարակոա քաղաքում ամսական միջին աշխատավարձն ընդամենը 20 դոլար է:
chelovek-u-kotorogo-bolshe-vsego-palcev-ernandes-garrido-13chelovek-u-kotorogo-bolshe-vsego-palcev-ernandes-garrido-10chelovek-u-kotorogo-bolshe-vsego-palcev-ernandes-garrido-11chelovek-u-kotorogo-bolshe-vsego-palcev-ernandes-garrido-0




Լրահոս