«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները նմանակել են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի ուղերձը: Նա այդ ուղերձում կոչ էր անում վերադարձնել նիգերիացի աշակերտուհիներին:
Ծայրահեղականները խմբագրել են այդ հանրահայտ լուսանկարը, որում Միշել Օբաման ձեռքում պահել է «Վերադարձեք մեր աղջիկներին» գրությամբ թուղթը: Լուսանկարի մշակված տարբերակում Օբամայի կինը կոչ է անում վերադարձնել ամերիկյան ռազմական ամենագնացները: