Երկիր. Եթե վարչապետը գիրք կարդար…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը որոշել է անակնկալ նվեր մատուցել բոլոր ընթերցողներին, գրողներին, հրատարակիչներին` հավանաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել: Այսուհետ գրքի գնի մեջ ավելանում է նաև ավելացված արժեքի հարկը, այսինքն` գիրք գնողը պետք է վճարի 20 տոկոս ավելի: Դրան էլ, չգիտես թե որտեղից, գումարվել է ևս 80 տոկոս, արդյունքում գրքի գինը կթանկանա կրկնակի: Արդեն հայտնվել են առաջին թանկացող գրքերը. «Նոյյան Տապան» գրատունը թարմացրել է գրող Հովիկ Չարխչյանի հետ կնքած պայմանագիրը և տեղեկացրել, որ 3000 դրամ արժեցող «Չարենցի կրակոցը» գիրքն այսուհետ վաճառվելու է 6000 դրամով: Խնդրի հետ կապված` արդեն իսկ սոցիալական կայքերում թեժ քննարկում է գնում, գրող Արամ Պաչյանն անգամ բացել է «Դեմ ենք գրքերի թւսնկացմանը» էջը: «Ինչի՞ քաշվեց 1500 տարվա գրքի պատմություն ունեցող ժողովուրդը, վարչապետը լավ հարաբերություններ չունի՞ գրահրատարակիչների ու ընթերցողների հետ, թե՞ նրանց հետ ընդհանրապես հարաբերություն չունի: Հետո էլ բողոքում են, թե ժողովուրդը գիրք չի առնում, ո՞նց առնի, որ կառավարությունը չի թողնում»,- ասում է Պաչյանը:




Լրահոս