Այս պահին Սարյան փողոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և այստեղ հավաքված քաղաքացիներից մի քանիսին ոստիկանները բերման են ենթարկում:
Նախօրեին Armlur.am-ը հայտնել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչները պայմանավորվել էին հավաքվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց և պայքարել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, տեղում է նաև Երևանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանը:
Armlur.am-ի տեսանյութը` քիչ ուշ:
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի