Շոգի պատճառով Ժնևի լիճը ծովագույն է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին հանգստացողներն ու քաղաքի բնակիչները բացառիկ հնարավորություն ունեն Ժնևի լիճը տեսնել անսովոր զմրուխտյա կանաչ գույնի:

Գունափոխման ֆենոմենը գիտնականները բացատրում են եղանակային պայմաններով, որոնք լճի ծաղկման պատճառ են դարձել:

Վերջին օրերի շոգը նպաստել է լճի ջրի ջերմաստիճանի բարձրացմանը, ինչի հետ կապված կտրուկ ակտիվացել է պլանկտոնի գործունեությունը, նվազել է թթվայնությունը, տեղեկացնում է Euromag-ը: Արդյունքում, ջրի մեջ պարունակվող կալցիումը փոփոխել է նրա ընդհանուր գույնը:

Բնապահպաններն ասում են, որ այդ երևույթը տեսնել ցանկացողները դեռ մեկ-երկու օր ժամանակ ունեն, որից հետո լիճը կգա իր սովորական տեսքին: Իսկ ձկնորսության սիրահարների ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքի վրա, որ
այժմ կարելի է հարուստ որս ակնկալել:




Լրահոս