Պուտինի ընկերը` միջնորդ Ուկրաինայի արևելքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնել է Ուկրաինայի արևելյան շրջաններում հակամարտության հետ կապված Վիկտոր Մեդվեդչուկի միջնորդական դերի մասին:

Մինչ այդ բանակցություններին Վլադիմի Պոտինի մտերիմ ընկերոջ մասնակցությունը քննարկվում էր լուրերի մակարդակով: Կիրակի ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահի կայքն անսպասելի տեղեկություն է հրապարակել, որում Պուտինը ողջունել է Դոնեցկում և Լուգանսկում Վիկտոր Մեդվեդչուկի շփումներն ինքնահռչակ հանրապետությունների
ներկայացուցիչների հետ` Ուկրաինայում ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Վլադիմիր Պուտինի մամլո ծառայությունը նշել է, որ Վիկտոր Մեդվեդչուկը հանդիսանում է «Ուկրաինյան ընտրություն» կուսակցության ղեկավար , դաշնային կարգերի կողմնակից է և «հարգանք է վայելում Կիևում. նրան ճանաչում են Արևմուտքում»: Ուկրաինայում Վիկտոր Մեդվեդչուկը հայտնի է Վլադիմիր Պուտինի հետ ընկերական հարաբերություններով, քաղաքական անցյալով և մեծ քաղաքականություն վերադառնալու փորձերով, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս