![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/28//18932.jpg)
Փետրվարի 27-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները թմրամիջոց և սառը զենք պահելու կասկածանքով Շոպրոնի փողոցից, ԲՄՎ-745 մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Թորոս Մ.-ին և ուղևոր, 1973 թ. ծնված Իշխան Ս.-ին: Ավտոմեքենայի առջևի դռան գրպանիկից հայտնաբերվել է Մակարով օդամղիչ ատրճանակ, իսկ մեքենայի սրահից՝ թղթի մեջ փաթեթավորված մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, որը, ըստ Թորոս Մ.-ի հայտարարության, պատկանում է իրեն:Ուղևոր Իշխան Ս.-ի վերարկուի գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն: