Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի և Հրաչյա Հարությունյանի փաստաբանների համատեղ աշխատանքը գրանցել է նոր դրական արդյունք: Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Լ. Նիկոլենկոն կայացրել է որոշում, համաձայն որի՝ Հրաչյա Հարությունյանին խալաթով և հողաթափերով դատարան բերելը վիրավորել է վերջինիս արժանապատվությունը:
Այս մասին Օմբուդսմենին հայտնել է Հրաչյա Հարությունյանի պաշտպան Ռուբեն Մարկարյանը: Դատարանը որոշել է, որ Հրաչյա Հարությունյանին նման տեսքով դատական նիստին ներկայացնելը վկայում է դատարանի և հասարակության հանդեպ քննիչի անհարգալից վերաբերմունքի և իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման մասին:
Հարությունյանը, սակայն, մտադիր չէ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան: Ռուբեն Մարկարյանը հայտնել է նաև, որ իրենց լիովին բավարարում է այն, որ դատարանն իր վերոնշյալ որոշմամբ ընդունել է Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախտումը: Օմբուդսմենը և փաստաբանական թիմը շարունակում են համագործակցությունը Հրաչյա Հարությունյանի իրավունքների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ:
Պաշտպանի աշխատակազմ