Բարեգործական հուշագիր ԿԳՆ-ի եվ Տաշիր հիմնադրամի միջեւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am -ին ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և “Տաշիր” բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հուշագրով նախատեսվում է, որ հինադրամը ֆինանսական աջակցություն կցուցաբերի ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող, ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգի հայազգի քաղաքացիներին:Այն նաև ֆինանսական աջակցություն է նախատեսում է ՀՀ, ԼՂՀ և Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգի հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն ուսուցիչների համար: Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալությունը հայտնեց “Տաշիր” բարեգործական հիմնադրամին և հիմնադրամի նախագահ Կարեն Կարապետյանին:”Շատ թափանցիկ և օբյեկտիվ կերպով կընտրվեն կրթաթոշակները: Սա նոր համագործակցությունների հիմքեր է ստեղծում: Այս նախաձեռնության մեջ չկա ոչ մի քաղաքական քայլ”,- ասաց Արմեն Աշոտյանը:”Տաշիր” բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանն էլ իր հերթին ասաց, որ հիմնադրամը վերջին 20 տարիների ընթացքում տարբեր ծրագրեր է իրականացրել:Հիշեցնենք, որ “Տաշիր” բարեգործական հիմնադրամը պատկանում է Կարեն Կարապետյանին ` ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին:




Լրահոս