Mercedes-ը բախվել է ՎԱԶ 2108-ին.ուսուցչուհիները դիմել են բուժօգնության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 28–ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 00:10–ի սահմաններում Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 49-ամյա Հմայակ Հակոբյանը, վարելով Mercedes C 180 մակնիշի 25 ՍՍ 438 համարանիշի ավտոմեքենան, Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի միջնամասում բախվել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Արթուր Խուդոյանի վարած ՎԱԶ 2108 մակնիշի 09 ԼՍ 574 համարանիշի ավտոմեքենային։Վթարից մեկ ժամ անց առաջին բուժօգնություն ստանալու նպատակով Արտաշատի հիվանդանոց են դիմել Mercedes-ի ուղևորներ, 40-ամյա Եվա Պետրոսյանն ու 46-ամյա Ալվարդ Հակոբյանը։ Վերջիններս աշխատում են Արտաշատի դպրոցում՝ որպես ուսուցչուհիներ։ 




Լրահոս