armlur.am -ին ՀՀ ՊՆ-ից հայտնում են , որ Հակառակորդի կողմից արձակված գնդակից, փետրվարի 25-ին, ըստ նախնական տվյալների, որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արման Մուրադի Սեդրակյանը:Զինվոր Արման Սեդրակյանին նախ տեղափոխել են Նոյեմբերյանի հոսպիտալ, սակայն ժամեր անց բերել Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ներկա դրությամբ նրա առողջական վիճակը բավարար է:ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 34-104 հոդվածի 1-ին մասով` սպանության փորձ հատկանիշներով:Նշենք, որ Արման Սեդրակյանը զորակոչվել է Էջմիածնի զինկոմիսարիատից` 2010թ-ի երկրորդ զորակոչին:
Հակառակորդի գնդակից հայ զինվոր է վիրավորվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ