Ալիեւի ելույթն ընթացել է բավականին լարված մթնոլորտում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԵԽԽՎ երեկվա նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը բավականին լարված մթնոլորտում է ընթացել:

Հայկական պատվիրակության հատկապես իշխանական անդամներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրանք ցանկացել են հարցեր ուղղել Ալիեւին, սակայն վերջին պահին հետ են կանգնել իրենց մտադրությունից՝ մտավախություն ունենալով, թե նա այդ հնարավորությունը կօգտագործի ՀՀ-ի դեմ խոսելու, նաեւ՝ Սերժ Սարգսյանին վարկաբեկելու համար:

Փոխարենը, ըստ մեր աղբյուրների՝ հայկական պատվիրակությունը փորձել է իր կապերն օգտագործել այլ պատվիրակների միջոցով Ալիեւին սուր հարցեր տալու համար, ինչը եւ հաջողվել է:

Ալիեւն այնքան է զայրացել, որ Իռլանդիայի պատվիրակ Մայքլ Մաքնամարային մեղադրել է իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերվելու, իսկ Մեծ Բրիտանիայի պատվիրակ Փոլ Ֆիլինին՝ սուտ խոսելու մեջ:

Բացի այդ, հակաադրբեջանական հարցադրումներն արժանացել են ԵԽԽՎ շատ պատվիրակների ծափահարություններին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    


 




Լրահոս