Մաքսիմ Հակոբյանին տնօրենից պրիզիդենտ են նշանակել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ն օրերս ահազանգ է ստացել Լոռու մարզի Շամլուղ քաղաքային համայնքի բնակիչներից այն մասին, որ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն իրենց համայնքի գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումներ է անում, ինչի հետեւանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը:

Բացի այդ, ընկերությունը մտադիր է գերեզմանոցի հաշվին ընդլայնել հանքի տարածքը: Տեղեկացնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «Ապառաժ մայնինգ»-ի արտադրանքի ու ներկրած պայթուցիկների միակ սպառողն է:

Հիշեցնենք` հունիսի 11-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել, քանի որ կոմբինատի սեփականատերերը դժգոհություններ ունեն նրանից ու առաջիկայում կհեռացնեն:

Երեկ Մ. Հակոբյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Ինձ տնօրենից պրիզիդենտ են նշանակել: Սեփականատերերը աշխատավարձս բարձրացրել են, մի հատ նոր մեքենա են առել, իսկ պաշտոնս էլ մեկ աստիճան բարձրացրել են, որ իրենց ամբողջ բիզնեսը կառավարեմ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս