«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքը նախկինում լարված իրավիճակ էր ստեղծել ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների մոտ։
Բանն այն է, որ այդ օրինագծով նվազելու էին դատավորների կենսաթոշակները: Փոխարենը բարձրանալու էր Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակը: Դեռեւս 2 ամիս առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իրենց մշուշոտ ապագայով մտահոգ դատավորները մեկօրյա գործադուլ կանեն, եթե իրենց պահանջները չկատարվեն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ կատարելագործման վարչության պետ Սարգիս Թորոսյանը մանրամասնեց, որ ԱԺ ներկայացված նոր օրինագծի համաձայն, նոր նշանակված դատավորները, կամ երկու-երեք տարի պաշտոնավարողները կենսաթոշակ կստանան նոր օրենքի սահմանված կարգով եւ չափով. «Իսկ այն դատավորները, ովքեր 30 տարի է, ինչ պաշտոնավարում են, կշարունակեն պահպանել կենսաթոշակի այն չափը, որը կար նախկինում»:
Այսինքն` ապահով ծերություն ունենալու համար այսօր դատավոր դառնալն այլեւս անհեռանկար է»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: