«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ըստ «Հրապարակի» տեղեկությունների, ԱՄՆ-ն արդեն ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ-ում դեսպանորդելու ագրեմանը, եւ երեկ սպասվում էր, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի նրան ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին:
Թեեւ, որպես օրինաչափություն, ԱՄՆ-ն շատ երկար է ձգում ագրեմանի տրամադրումը, սակայն այս անգամ զարմանալի արագ եղավ: Անգամ սեփական դեսպանների նշանակումն այլ երկրներում ԱՄՆ-ում տեւում է երկար, ինչպես եղավ Հայաստանի, նաեւ Ադրբեջանի դեպքում:
Ի դեպ, Տիգրան Սարգսյանն արդեն դուրս է եկել կառավարական ամառանոցից եւ ապրում է Չարենցի իր բնակարանում, սակայն շարունակում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, քանզի, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ, «իրենք մնում են լավ ընկերներ»: Օրերս էլ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի ընկերակցությամբ մասնակցել է Սբ. Էջմիածնի տոնին, հանդիպել կաթողիկոսին, լսել Նավասարդ Կճոյանի տված պատարագը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
ԱՄՆ-ն փոխանցել է Տիգրան Սարգսյանի ագրեմանը․ «Հրապարակ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ