«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստների և Ադրբեջանից քաղաքական վտարանդիների խումբը հունիսի 24-ին համատեղ բողոքի ակցիա է անցկացրել Ստրասբուրգում Եվրամիության շենքի առջև. տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը:
Միջոցառման մասնակիցները պահաջել են ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին և բլոգերներին: Ակցիան անցկացվել է այն ժամանակ, երբ ԵԽԽՎ նիստում ելույթ է ունեցել ինքը՝ Իլհամ Ալիևը. գրում է haqqin.az-ը:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են պաստառներ`ձերբակալված լրագրողների լուսանկարներով և վանկարկել են նրանց ազատ արձակման պահանջով կարգախոսներ:
Նրանք կոչ են արել ԵԽԽՎ պատգամավորներին` պահաջել Ալիևից ազատ արձակել լրատվամիջոցնմերի ձերբակալված աշխատակիցներին: Բողոքի մասնակիցները վանկարկում էին. «Ադրբեջան՝ առանց Ալիևի»: