2014թ. աշխարհի առաջնությունում ֆիասկոյից հետո Իտալիայի հավաքականի որոշ խաղացողներ, թերևս, վերջնականապես կլքեն թիմը: Մասնավորապես, դժվար թե երբևէ իտալացիների կողմից հանդես գան Տիագո Մոտտան, Գաբրիել Պալետան, Իգնացիո Աբատեն, Անդրեա Բարցալյին և Ալբերտո Ակվիլանին. գրում է Corriere dello sport-ը:
Ամենայն հավանականությամբ, Սկուադրան կլքի նաև կամակոր հարձակվող Մարիո Բալոտելլին, որին կարող է փոխարինել նրա մրցակիցը, մունդիալի ուղեգիր չստացած Ջուզեպպե Ռոսսին: Հավաքականում ընդգրկվել կարող են նաև այլ հարձակվողներ՝ Մատիա Դեստրոն, Ստեֆան Էլ Շարաավին և Ալեսանդրո Ֆլորենցին:
Հիշեցնենք, որ երեկ հրաժարական էր տվել հավաքանի մարզիչ Չեզարե Պրադելին: