Օրինախախտ վարորդները հետզհետե ավելի ու ավելի մեծ տեղ են սկսում զբաղեցնել armlur.am-ի ֆոտոշարքերում:
Նրանց թիվն այնքան մեծ է, որ մեզ հնարավորություն է տրվում խմբերով լուսանկարել և ներկայացնել: Այս անգամ ուշագրավ է, որ երեք թվով սկսվող, շարունակվող և ավարտվող պետհամարանիշներն ենք ամփոփել ու ներկայացնում:
Մեքենաներն, իհարկե, տարբեր մակնիշի են, բայց բոլորն էլ թանկարժեք են, իսկ վարորդները` կարգազանց: