ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորների` Լիբերալ խմբակցության անդամ Քրիստիան Սիլվիո Բյուսոյի եւ Եվրախորհրդարանի Լիբերալ դեմոկրատների ալյանսի քաղաքական հարցերով խորհրդական Անտոնիոս Նեստորասի հետ: Քննարկելով վերջին ներքաղաքական զարգացումները` Մանուկյանը հատուկ ուշադրություն է հրավիրել Հրազդանում փետրվարի 12-ին կայացած քաղաքապետի ընտրություններին եւ այնտեղ կատարված համատարած ընտրակեղծիքներին, անդրադարձ է եղել Հայաստանում սպասվելիք առաջիկա ընտրություններին: ՀՀՇ վարչության նախագահը Եվրախորհրդարանի պատվիրակության անդամներին հորդորել է հնարավորինս մեծ թվով դիտորդներ ուղարկել Հայաստան` ընտրությունների ընթացքն առավելագույնս վերահսկելու համար: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների ալյանսի հետ տեղեկություններ փոխանակելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում:
ԴԻՏՈՐԴ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ