ԱԱ-2014. Ֆրանսիան և Շվեյցարիան` հաջորդ տուրում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներու այսօր տեղի ունեցավ E խմբի վերջին տուրի խաղերը: Ֆրանսիան հանդիպել էր Էկվադորին, իսկ Շվեյցարիան՝ Հոնդուրասին:

Էկվադոր – Ֆրանսիա խաղի առաջին խաղակեսում այդպես էլ գոլեր չգրանցվեցին և թիմերն  ընդմիջման գնացին 0:0 հաշվով, իսկ շվեյցարացիներն առաջին խաղակեսում խփել էին 2 անպատասխան գոլ: Ընդ որում`  դուբլի հեղինակ էր դարձել կիսապաշտպան Ջորդան Շաքիրին: Երկրորդ խաղակեսում Ֆրանսիա-Էկվադոր խաղում այդպես էլ գոլ չեղավ, իսկ Շաքիրին իր օգտին հեթ-տրիկ գրանցեց, իսկ Շվեյցարիան էլ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Այս խաղից հետո  Ֆրանսիան փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով, իսկ Շվեյցարիան՝ երկրորդ:

ԱԱ-2014, E խումբերրորդ տուր

Էկվադոր – Ֆրանսիա՝ 0:0

Հոնդուրաս – Շվեյցարիա՝ 0:3

Ջորդան Շաքիրի, 6, 31, 71




Լրահոս