ՕԵԿ-ին թերթ տպել չի հաջողվում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած ՕԵԿ-ը մեծ խանդավառությամբ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցական թերթը վերահրատարակելու մասին, սակայն կես ճանապարհին այն կանգ է առել: ՕԵԿ-ին հաջողվել է տպել թերթի միայն մեկ համար, որից հետո տպագրությունը դադարեցվել է:

Նշենք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը գնել էր նաեւ «Երեւան» հեռուստաընկերությունը, բացի այդ, ՕԵԿ-ականներն աշխատեցնում են նաեւ մի շարք լրատվական կայքեր:

Եվ հիմա, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ՕԵԿ-ում մտածել են, որ կուսակցական թերթը հնարավոր չի լինի վաճառել, այդ պատճառով էլ փակել են: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ եղավ թերթի տպագրությունը, ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը, ով խմբագրում է այդ թերթը, հայտնեց. «Թերթը տպագրությունը չի դադարեցրել: Թերթը տպագրվում է կանոնավոր, ամեն ամիս: Հերթական համարը լույս կտեսնի մի քանի օրից»:

Նկատենք, որ սկզբում ՕԵԿ-ը հայտարարել էր շաբաթաթերթ տպագրելու մասին, այնինչ հիմա նրանք ամսաթերթ են տպագրում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս