«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ հուլիսի 2-ից լուծարվելու է զարգացման վարչության քիմիայի բաժինը:
Պատճառը հասկանալի է՝ Հայաստանին քիմիա պետք չէ: Լուծարված բաժնի գործառույթներից էին ՀՀ քիմիական արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության և ռազմավարության մշակման ապահովումը: Իսկ քանի որ մեզ մոտ քիմիական արդյունաբերության ոլորտը («Նաիրիտը» վկա), նույն օրն է ընկել, ինչ, օրինակ, քաղավիացիայի ոլորտը, հետևաբար, որևէ ծրագիր մշակելու կարիք չկա:
Ենթադրում ենք, որ մոտ ապագայում Հայաստանում չի զգացվի ֆիզիկայի, կենսաբանության, երևի հայոց լեզվի, և ընդհանրապես, գիտության կարիքը»:։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։