ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը armlur.am-ին տեղեկացնում է, որ փետրվարի 29-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում: Դժվարանցանելի է Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհը: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:
Փակ է Սելիմի լեռնանցքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ