Մոսկվայում անհայտ հանցագործը իրավաբանի տնից երկու չհրկիզվող պահարան է գողացել, որոնց մեջ եղել են ավելի քան 4 մլն ռուբլու ոսկի, ժամացույցներ, նոութբուք, և հուշանվեր դանակներ: Այս մասին “Интерфакс”-ին տեղեկացրել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից:
«Անցած չորեքշաբթի երեկոյան ոստիկանություն է դիմել 31-ամյա մոսկվացին, որն աշխատում է որպես իրավաբան: Տղամարդը հայտնել է 2-րդ Պուգաչովյան փողոցի վրա գտնվող իր բնակարանը կողոպտելու մասին», – հայտնել է իրավապահ մարմնի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Դեպքի վայր եկած ոստիկանները պարզել են, որ չորեքշաբթի անհայտ անձը, մուտքի դռան բանալին պատրաստելով, ներխուժել է բնակարան և գողացել սեյֆերը, որոնց մեջ եղել են երկու ժամացույց, ոսկյա զարդեր, դանակների հավաքածու և նուոթբուք: Գողության հետ կապված հարուցվել է քրեական գործ: