Աուտիզմով տառապող երեխային նստեցրել են արկղի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Los Angeles Times-ը գրում է, որ 10-ամյա Քիմ Ռոլինզը, ով տառապում է աուտիզմով, պատմել է իր մորը, որ դասերի ժամանակ ուսուցիչը իրեն ստիպել է նստել ստվարաթղթե արկղի մեջ: Տղան մորից մկրատ է ուզել արկղում պատուհան բացելու համար: Տղայի խոսքով` ինքը արկղում է հայտնվել այն ժամանակ, երբ ուսուցիչը դժգոհ է եղել իրենից, երբեմն էլ ինքնակամ է մտել արկղի մեջ: Մինչ այդ ուսուցիչը տղային, որպես պատիժ, հրամայել էր նստել պահարանի մեջ: Դպրոցի տնօրենը, սակայն, պնդում է, որ տղային ոչ ոք չի ստիպել նստել արկղում: Նրա խոսքով` տղան մտել է արկղի մեջ այն ժամանակ, երբ ցանկացել է հանգստանալ: Երեխայի մայրը ադմինիստրատիվ հայց է ներկայացրել ուսուցչի դեմ: Ուսուցչին ուղարկել են հանգստանալու, իսկ տղային` ուրիշ դասարան: 




Լրահոս