ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԲ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ ԵՆ ԶԼՄ-ՆԵՐԸ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան միջազգային հանրությանը խնդրել է կոչով դիմել ռուսական ԶԼՄ-ներին՝ պահպանել լրագրողական էթիկան ու պրոֆեսիոնալ չափորոշիչները: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ԶԼՄ-ների իրականացրած տեղեկատվական-հոգեբանական ագրեսիայի հարցով Գերագույն ռադան դիմել է Լրագրողների միջազգային ֆեդերացիային, Լրագրողների եվրոպական ֆեդերացիային, Եվրոպացի լրագրողների ասոցիացիային, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը, Միջազգային օլիմպիական կոմիտեին: Ի դեպ, այդ նույն ժամանակ, երբ ուկրաինական ռադան դիմում է միջազգային կազմակերպություններին, Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լուգանսկի հիվանդանոցներից մեկում մահացել է ականանետային հրետակոծության ժամանակ վիրավորված Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող Իգոր Կոռնելյուկը:

 

ՏԱՐՈՍԸ ՀԱՅ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ

Guria news պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մեծապես դժգոհ է իշխանության ներկայացուցիչներին զգալի պարգեւավճարներ շնորհելու կապակցությամբ: Իվանիշվիլին նշել է, որ իշխող թիմի ամենամեծ սխալը դա «պատկառելի պարգեւավճարներն են, որոնք ստացել են իշխանության ներկայացուցիչները: «Կարծում եմ, որ դա եղել է թե՛ մեծ սխալ, թե՛ մեծ թյուրիմացություն»,-ասել է Իվանիշվիլին: Ի դեպ, Իվանիշվիլիի նկատառումը մեզ համար արդիական է հատկապես առաջիկայում սպասվելիք պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բաձրացման ֆոնին:

ԲԱՂԴԱԴԸ ԿԴԻՄԱՆԱ՞

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լեւանտում ու Իրաքում իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալներն իրենց վերահսկողությունն են հաստատել Բաղդադից 60 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք ընկած Բաակուբա քաղաքի մեծ մասի վրա: Նախկինի նման զինյալների ձեռքում է գտնվում Թալ-Աֆար քաղաքը: Սուննի զինյալները տիրել են նաեւ Իրաքի երկրորդ խոշոր քաղաք Մոսուլին: Բայջի քաղաքում գտնվող Իրաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանը փակվել է, իսկ նրա օտարազգի աշխատակիցներին տարհանել են: Գործարանը դեռ գտնվում է Իրաքի զինվորականների վերահսկողության տակ:




Լրահոս