Չինաստանն ավարտել է ապագա լուսնային կայանի մոդուլի փորձարկումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանն ավարտել է «Լուսնային ապարանք-1» ապագա լուսնային կայանի կենսապահովման համակարգի փորձարկումները: Փորձարկումն իրականացվել է 105 օրվա ընթացքում մոդուլի հերմետիկացման պայմաններում:

«Լուսնային ապարանք-1»-ն իրենից ներկայացնում է մոդուլ, որը բաժանված է 2 սենյակի: Դրանցից մեկը (58 քմ) նախատեսված է ուտելիքի աճեցման համար, մյուսը (42 քմ)`կենցաղային սենյակ է, որտեղ կա 3 քնելատեղ, ճաշարան, ցնցուղ և թափոնների մշակման կետ:

Կենսաապահովման վերականգնողական համակարգերով օժտված բնակելի մոդուլները թույլ են տվել երեք կամավորներին 105 օր ապրել փակ էկոհամակարգում: Փորձարկման ժամանակ նրանք խմել են մաքրված ջուր, սնվել իրենց կողմից աճեցված սննդամթերքով, ընտանիքի անդամների հետ շփվել միայն ինտերնետի միջոցով:




Լրահոս