Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեցին խմբային փուլի վերջին 2 խաղերը: H խմբում ռուսները մրցում էին Ալժիրի հետ, իսկ բելգիացիները՝ կորեացիների:
Հարավային Կորեա – Բելգիա խաղում թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով իսկ ռուսներն առաջին խաղակեսից հետո հաղթում էիննվազագույն հաշվով: Միակ գոլը խփել էր հարձակվող Ալեքսանդր Կոկորինը: 60-րդ րոպեին Ալժիրը Սլիմանի գոլի շնորհիվ կարողացավ հավասարեցնել հաշիվը: Ռուսաստանին միայն հաղթանակ էր անհրաժեշտ հաջորդ փուլ անցնելու համար:
Բելգիայի հավաքականից 45-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Սպիվեն Դեֆուրը: Իսկ երկրորդ խաղակեսում խփեցին հաղթական գոլը:
ԱԱ-2014. H խումբ, երրորդ տուր
Ալժիր – Ռուսաստան` 1:1
Սլիման, 60 – Կոկորին, 6
Հարավային Կորեա – Բելգիա՝ 0:1
Ֆերտոնգեն, 78