Հ․ Հակոբյանն իր «սպեցիֆիկ» բնավորության պատճառով շուտով կթագավորի ավերակների վրա․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չի բացառվում, որ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շուտով ստիպված լինի թագավորել ավերակների վրա: Իր «սպեցիֆիկ» բնավորության պատճառով այս նախարարությունում շատ մեծ հոսունություն կա, անգամ հումոր են անում, թե 80 հոգանոց նախարարությունը ստեղծման օրվանից 250 ազատման դիմում է ունեցել:

Երեկ երեկոյան տեղեկացանք, որ դիմում է գրել նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Ըստ նախարարության մեր աղբյուրների, պատճառը դարձյալ նախարարի հետ լեզու չգտնելն է:

Մեզ հետ զրույցում, իհարկե, պրն Ջիլավյանը հերքեց այդ հանգամանքը, ասելով, որ պատճառն այլ աշխատանքի անցնելն է, բայց մեր աղբյուրները հակառակն են պնդում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  




Լրահոս