Այսօր կհաստատվի խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր հաստատելու է խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը:

«ՀԺ»-ի տեղեկություններով, սույն հաստիքացուցակով կադրային մի շարք փոփոխություններ են սպասվում: Բացի այն, որ երեկ ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի՝ Համիկի ու եւս մի քանի հոգու վերջնահաշվարկն էր արվում, նաեւ խոսվում է հասարակայնության հետ կապերի վարչությունում հնարավոր փոփոխության մասին:

Նաեւ Թովմասյանն ԱԺ մի շարք վարչությունների պետերի կնշանակի՝ իրավաբանական, տնտեսագիտական վարչությունների ու հետազոտությունների եւ վերլուծությունների կենտրոնի: «ՀԺ»-ն գրել էր, որ Թովմասյանն ԱԺ հաստիքացուցակը խիստ ուռճացված է համարում եւ պատրաստվում էր կրճատումներ անել աշխատակազմում։

 Միեւնույն ժամանակ, նոր աշխատողներ են ընդունվում, օրինակ՝ պատգամավորներից մեկի 63-ամյա քենին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս