Ոչ ոք չգիտի, թե ուր է կորել 78 կգ հերոինը․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««2014թ. հունվարի 18-ին ոստիկանության կողմից առգրավված 928 կգ հերոինը, պարզվում է, դեռ չի ոչնչացվել: Բայց ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում առգրավվել է ընդամենը 850 կգ հերոին: Թե ուր է կորել 78 կգ հերոինը՝ ոչ ոք չգիտի:

«ՉԻ» – Այն, որ հերոինը առայժմ չի ոչնչացվել՝ հասկանալի է։ Հայաստանի իշխանությունները հո հիմար չեն, որ 200 միլիոն դոլարը բաց աչքերով ոչնչացնեն: Բայց ո՞ւր է կորել 78 կիլոգրամը, որի շուկայական գինը մոտ 15 միլիոն դոլար է: Կարծում ենք Ազգային անվտանգության աշխատակիցները պարտավոր են մանրամասն հաշվետվություն ներկայացնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս