ԲՀԿ-ական պատգամավորը՝ ավազակային հարձակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը, անդրադառնալով իր որդու նկատմամբ ավազակային հարձակմանը ասաց, որ դեպքից հետո ավելացրել է շենքի մուտքի լուսավորությունը և անգամ շենքի ողջ տարածքում տեսախցիկներ է տեղադրել:

Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երևանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.–ի 175-րդ հոդվածի հատկանիշներով(ավազակություն), որն էլ ավելի ուշ կասեցվեց:

armlur.am-ի հետ զրույցում Ախոյանն ասաց, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի դեպքը բացահայտվի: Ավելին, պատգամավոր մինչ օրս չի դադարեցրել իր պայքարը և ամեն ինչ անելու է այն բացահայտելու համար:




Լրահոս